Իրավապահ մարմինների եւ երիտասարդների միջեւ անցած գիշեր վերսկսված բախումների արդյունքում Կահիրեի կենտրոնում գտնվող Թահրիրի հրապարակը ցուցարարների կողմից մասամբ շրջափակվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ցուցարարները ոստիկանների վրա քարեր են նետել, կարգախոսներ վանկարկել ՆԳՆ-ի եւ եգիպտական բանակի հասցեին։
Եգիպտոսում վերջին շաբաթներին ժողովրդական դժգգոհության նոր ալիք է բարձրանում՝այս անգամ զինվորական իշխանությունների դեմ։ Նրանք իշխանության են եկել Հոսնի Մուբարաքի՝ իշխախնությունից հեռանալուց հետո։ Հուլիսի 8-ին Եգիպտոսում նախանշված է բողոքի հերթական ակցիան։




























