Բելառուսի էկոնոմիկայի նախարար Նիկոլայ Սնոպկովը խոստացել է, որ Մինսկը կվճարի ռուսական էլեկտրականության դիմաց կուտակված պարտքը, սակայն ժամկետներ այդպես էլ չի ճշգրտել։ Ինչպես հայտնում է  ВВС-ն, նա նաեւ ավելացրել է, որ Բոլառուսը հետագայում որոշում կընդունի  էլեկտրաէներգիա ներկրել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Интер РАО ЕЭС» ԲԲԸ հունիսի 29-ից դադարեցրել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը Բելոռուս։ Հիշեցնենք, որ 2011 թվականի հունիսին Մինսկը այդ ընկերությունից 1,5 մլրդ ռուբլի էր փոխառել։ Հունիսի 10-ին ընկերությունը սահմանափակել էր «Բելէներգոյին» մատակարարվող էլեկտրաէներգիան՝ 500-ից հասցնելով 200 ՄՎտ-ի։ Էլեկտրաէներգիայի մատակարարման լիարժեք դադարեցման ժամկետ «Интер РАО»-ն  նշել էր 2011 թվականի հունիսի 19-ը, սակայն Բելոռուսը մարել էր պարտքի մի մասը, եւ այդ ժամկետը տեղափոխվել էր հունիսի 27։