Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ներկայացուցիչները հունիսի 29-ին Մոսկվայում խորհրդակցություններ են վարել Արագ արձագանքման համատեղ ուժերի՝ միասնական սպառազինության անցնելու կապակցությամբ:
«Ծրագիրը նախատեսում է վերազինություն, սպառազինում եւ նախազինում մինչեւ 2015 թվականը»,- լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Նրա խոսքով, այս տարվա դեկտեմբերին «մենք պատրաստվում ենք մշակել այդ ծրագիրը եւ ներկայացնել պետության ղեկավարներին եւ նախարարներին»: Ծրագրի իրացումը սկսվելու է 2012-ին:
Արագ արձագանքման համատեղ ուժերի ձեւավորման որոշումը կայացվել է 2009թ. Փետրվարի 4-ին ՀԱՊԿ երկրների ղեկավարների արտահերթ նիստում:




























