Ադրբեջանի քրդական ծագմամբ մի խումբ քաղաքացիներ նամակով դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Ուղերձում ասվում է, որ քրդերին Ադրբեջանում անհետացում է սպառնում: Ուստի անհրաժեշտ է նրանց համար թատրոններ, երաժշտախմբեր ստեղծել, մշակութային քարզչություն իրականացնել հեռուստաալիքներով: Բացի այդ, խորհրդարանում չկան քուրդ պատգամավորներ, ինչը վկայում է քրդերի նկատմամբ բացասական վերաբերմունքի մասին:
«Ադրբեջանում բնակվող քրդերի մեջ կարծիք է ձեւավորվել, որ պետք է թաքցնել ծագումը, այլապես դա բացասաբար կազդի իրենց վրա»,- ասված է ուղերձում:
«Ինչպեսեւ մյուս ժողովուրդները, մենք ազգային լեզվով դպրոցների կարիք ունենք, նորմալ մշակութային տարածքի, ինչը կկանխի քրդերի անհետացումը»,- ասված է ուղերձում:
Ադրբեջանում տարբեր հաշվարկներով մի քանի հազար քուրդ է բնակվող:




























