Հանրահայտ WhatsApp մեսենջերի Android տարբերակը կստանա կոնտակտներին արագ սթիքերների հավաքածու ուղարկելու հնարավորություն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով WABetaInfo պորտալին։

Գործառույթը ներառված է Android-ի համար բետա-տարբերակում 2.21.13.15 համարով։ Սթիքերների հավաքածուն բացելիս օգտատերերն այժմ կունենան «Առաջ» կոճակ, որի միջոցով կարելի է ուղարկել դրանք ընկերներին։ Ավելի վաղ օպցիան էքսկլյուզիվ էր iPhone-ի եւ iPad-ի համար։

Առայժմ գործառույթն անհամատեղելի է կողմնակի սթիքեր-պակերի հետ։ Բայց, ինչպես խոստանում են WhatsApp-ում, խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի։

Հիմա սթիքերներով աշխատանքի ընդլայնված հնարավորությունը հասանելի է միայն գրանցված բետա-թեստերներին։ Շուտով այն բոլորին հասանելի կլինի Android սարքերի համար WhatsApp թարմացված հավելվածով։