Microsoft ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նոր օպերացիոն համակարգը՝ Windows 11-ը: Ծրագրային ապահովումը (ԾԱ), ըստ ամենայնի, շատ հետաքրքիր է ստացվել, սակայն դա ունի թերություններ, որոնք կարող են դառնալ թողարկման ձախողման պատճառ:

Overclockers կայքի ներկայացուցիչներն ուշադրություն են դարձրել գալիք ԾԱ-ի որոշ թերությունների վրա: Գլխավոր մտահոգիչ գործոնը համակարգային պահանջների աճն է: Հայտնի է, որ Windows 11-ը չի աշխատի անգամ համեմատաբար թարմ եւ արագ պրոցեսորներում, ինչպես AMD Ryzen 5 1600-ը: Կարելի է ենթադրել, որ պրոցեսորների ցանկը կընդլայնվի:

Մտահոգությունների մյուս պատճառները վերաբերում են Windows 11-ի լուսավոր ապագային բագերով եւ թերություններով: Որոշ օգտատերեր նշել են, որ նոր ԾԱ-ն ավելի շատ հիշեցնում է ինչ-որ Windows 10.1, ոչ թե Windows 11:

Սակայն գլխավոր մտավախությունը «ավելի լավը լավի թշնամին է» սկզբունքն է: Այսինքն՝ Windows 10-ն իրենից ներկայացնում է կայուն ժամանակակից ԾԱ, ուստի բազմաթիվ օգտատերեր հազիվ թե ցանկանան անցում կատարել Windows 11-ին մոտ ապագայում: