Հունաստանի իշխանությունները դրամական պարգեւներ կվճարեն կորոնավիրուսի դեմ պատվաստված երիտասարդներին՝ պատվաստումների տեմպերն արագացնելու համար, հայտնել է Reuters-ը:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի խոսքով՝ առաջին պատվաստումից հետո երիտասարդները կստանան 150 եվրո:

«Սա մեր պարտքն է երիտասարդության առջեւ, պարգեւ՝ ի նշան երախտագիտության», - ասել է քաղաքական գործիչը:

Այսպիսով, 18-25 տարեկան ավելի քան 900 հազար հույներ կկարողանան ստանալ վճարումը: Գումարը կարելի է ծախսել ամառային արձակուրդների ու մշակութային միջոցառումների վրա: Օգոստոսին պատվաստված երիտասարդները կկարողանան անվճար օգտվել ինտերնետից:

Հունաստանում կորոնավիրուսով վարակվել է 420.905 մարդ, որոնցից 12.655-ը մահացել է: