Xiaomi-ն մտադիր է դառնալ աշխարհում առաջին ընկերությունը, որն արտադրում է 200 մեգապիքսել ռեկորդային թույլատրությամբ լուսանկարչական սենսորներով սմարթֆոններ: Այս մասին հայտնել է MyDrivers պորտալը՝ հղում կատարելով ցանցային տեղեկատուներին:

Xiaomi Mi 12 սմարթֆոնը կստանա 200 մեգապիքսել հիմնական տեսախցիկ: Խոսքը Samsung ISOCELL պատկերի սենսորի մասին է, որի մասին հարավկորեական տեխնոլոգիական հսկան հայտարարել է այս տարվա գարնանը:

Մատրիցայի ռեկորդային թույլատրելիությամբ սենսորը աշխատելու է Pixel Binning տեխնոլոգիայով, որը 16 հարեւան պիքսելները միավորում է մեկի մեջ: Այլ կերպ ասած՝ ստանդարտ աշխատանքային ռեժիմում նման տեսախցիկով ստացվում են 12 մեգապիքսելանոց պատկերներ:

Ի թիվս այլ բաների՝ Xiaomi Mi 12-ին են վերագրվում Snapdragon 895 պրոցեսոր, 120 Հց OLED էկրան եւ 120 Վտ արագ լարային լիցքավորում: Սմարթֆոնը կներկայացվի 2021 թվականի վերջին: