Տեխնիկայի չինական արտադրող Xiaomi-ն պաշտոնապես ներկայացրել է Mi Notebook Pro X-ը, որի հիմնական առանձնահատկությունը 15,6 դյույմանոց OLED Super Retina էկրանն է` 3456 x 2160 պիքսել (3.5K) թույլատրելիությամբ:
Նորույթը համալրում է Intel-ի երկու պրոցեսորներից մեկը` Core i5-11300H-ը կամ Core i7-11370H-ը: Որպես վիդեո արագացուցիչ տեղադրված է NVIDIA GeForce RTX 3050 Ti չիպ՝ 4 ԳԲ GDDR6 հիշողությամբ:
Նոթբուքի օպերատիվ հիշողության ծավալը (LPDDR4x-4266) կարող է լինել 16 կամ 32 ԳԲ: Կուտակիչը՝ PCIe SSD՝ 512 ԳԲ կամ 1 ՏԲ: Կան Wi-Fi 6 802.11ax եւ Bluetooth 5.2 անլար կապի մոդուլներ, 720p վեբ-տեսախցիկ, DTS Audio աուդիոհամակարգ, լուսավորվող ստեղնաշար, մատնահետքի սենսոր, HDMI 2.1, Thunderbolt 4 եւ USB Type-A 3.2 Gen2:
Սարքավորման զանգվածը երկու կիլոգրամից պակաս է, չափսերը` 349 x 240 եւ 17.5-18.5 միլիմետր: Ինքնավար աշխատանքը տեսանյութ դիտելիս տասնմեկուկես ժամ է:
Mi Notebook Pro X-ի Xiaomi-ի գինը նվազագույնը 1240 դոլար է: Սարքավորման վաճառքը Չինաստանում կսկսվի այսօր՝ հունիսի 30-ին: Դեռեւս հայտնի չէ, թե այն երբ կհայտնվի համաշխարհային շուկայում:





























