«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը բավարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի` գլխավոր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմումը:

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մամլո ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժողովի որոշմամբ, եռամսյա ժամկետով, ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր ինժեներ Հովիկ Հախինյանը: