Ռիչարդ Բրենսոնը եւ իր Virgin Galactic ընկերությունը հուլիսի 11-ին իրենց գործընկեր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսից շուտ սուբուղեծրային թռիչք կիրականացնեն, հաղորդում է CNBC-ը:

«Ավելի քան 16 տարվա ուսումնասիրությունից եւ փորձարկումներից հետո Virgin Galactic-ը տիեզերքը կբացի մարդկության համար եւ ընդմիշտ կփոխի աշխարհը: Ինձ համար մեծ պատիվ է օգնել սկսել ճանապարհորդությունը»,-ասվում է Բրենսոնի հայտարարության մեջ:

Դա կլինի Virgin Galactic-ի չորրորդ փորձարարակն թռիչքը:

Հունիսին Բեզոսը հայտարարել է, որ հուլիսի 20-ին թռիչք կկատարի իր New Shepard հրթիռով: