Մինպատմական փղերն անհետացել են շրջակա միջավայրի էքստրեմալ գլոբալ փոփոխությունների հետեւանքով, այլ ոչ թե այն պատճառով, որ հնագույն մարդիկ չափից ավելի շատ են որսացել նրանց։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ մամոնտների եւ մաստոդոնտների անհետացումը վերջին սառցե դարաշրջանում կազմել է փղերի անկման պրոցեսի մի մասը, ինչն առաջ է եկել կլիմայի փոփոխությունների պատճառով միլիոնավոր տարիների ընթացքում։

Ավելի վաղ հավաստիացվում էր, որ առաջին որսորդ մարդիկ սպանել են մինչպատմական փղերին, մամոնտներին ու մաստոդոնտներին հազարամյակներ շարունակ։

Մի ժամանակ փղերը եղել են հսկա խոտակեր կենդանիների տարատեսակ եւ լայն տարածում ունեցող խումբ, որի մեջ մտնում էին ներկայում անհետացած մաստոդոնտները, դեինոտերները։

Այժմ փղերը կազմում են ընդամենը երեք անհետացող տեսակ եւ ապրում են հիմնականում աֆրիկյան եւ ասիական արեւադարձայիններում։

Վերջին հետազոտությունն անցկացվել է  Ալկալայի, Բրիսթոլի եւ Հելսինկիի համալսարանների հնէաբանների խմբի կողմից։

Նրանք ուսումնասիրել են, թե ինչպես են փղերի 185 տարբեր տեսակներ ու դրանց նախորդները հարմարվել էվոլյուցիայի 60 միլիոն տարիներին, որն սկսվել է Հյուսիսային Աֆրիկայում։

Հետազոտության շրջանակում օգտագործվել են քարացուկների թանգարանային հավաքածուներ ամբողջ աշխարհից։

Հետազոտողներն ուսումնասիրել են այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսին են մարմնի չափը, գանգի ձեւը եւ ատամների մակերեսը։

Փղերի էվոլյուցիայի ընթացքը կտրուկ փոխվել է մոտ 20 մլն տարի առաջ, երբ Աֆրո-արաբական սալիկը բախվել է Եվրասիական մայրցամաքին։

Հետազոտողները հայտնաբերել են, որ կլիմայի փոփոխությունը կրճատել է մաստոդոնտների երբեմնի շատ բազմազան պոպուլյացիան մինչեւ մի բուռ տեսակներ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ անհետացման վերջնական գագաթնակետը սկսվել է մոտ 2,4 մլն տարի առաջ Աֆրիկայում, 160 000 տարի առաջ Եվրասիայում եւ 75 000 տարի առաջ Ամերիկայում։