«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով՝ հանձնարարել եմ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանել հսկողության խստագույն ռեժիմ, մասնավորապես․

Բացառել՝

- հանգստի կազմակերպման ժամանակ խարույկների կազմակերպումը,

- սննդի պատրաստման նպատակով կրակարանների (մանղալ) օգտագործումը,

- տարածքներ ապօրինի մուտքի դեպքերը,

- տարածքների աղտոտումը:

Ապահովել՝

- տարածքների պահպանության ռեժիմների պահանջները,

- կրակարանների դուրսբերումը տարածքներից,

- կանոնավոր աղբահանություն,

- կանոնակարգված մուտք և ելք։

Հետևողական լինել այցելուների վարքագծային կանոնների պահպանմանը և հրդեհային անվտանգության կաննոնների ապահովմանը։

Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում և հորդորում եմ պահպանել սահմանված կանոնները։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը»: