Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի եւ ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությունների ղեկավարների միջեւ հունիսի 29-ին Ստեփանակերտում ստորագրվել է «Փոխադարձ իրավական օգնության մասին» հուշագիր։
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ հուշագրի ստորագրումը, ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանը հուշագիրը նոր շունչ ու լիցք է տվել արցախյան կառույցին, համաձայն որի մշակվել եւ հաստատվել է 2010-2011թթ. համագործակցության ծրագիրը։ Արդյունքում ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությունում ներդրվել եւ կիրառվում է էլեկտրոնային հաշվառման համակարգը եւ ստեղծվել է կայքէջ։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն իր հերթին նշել է. «Մեզ համար ուրախալի է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն իր դրական արդյունքն է տվել ԼՂՀ ԴԱՀԿ-ում։ Այսօր, փաստորեն, անցնում ենք համագործակցության 2-րդ փուլ, որով, ինչպես նշվեց, իրավական փոփոխություններ են նախատեսվում։ Վարույթի փոխանցում, պարտապանի եւ նրա գույքի հետախուզում. սրանք հարցեր են, որոնք պետք է ամրագրվեն համագործակցութան շրջանակներում, ինչն էլ այսօր արվում է»։
Այն, որ գործընթացն իրականացվում է ջերմ մթնոլորտում, ինքնին հաջողության գրավական է։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խոսքերով՝ անելիքները շատ են եւ պետք է փորձենք նոր մեխանիզմներ գտնել, մարդկային գործոնը հնարավորինս նվազեցնել՝ բարձրացնելով բռնագանձումների մակարդակը։
Նույն օրը հայաստանյան պատվիրակությունը եղել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում, հանդիպումներ ունեցել սպայակազմի եւ զինվորների հետ։ Միհրան Պողոսյանը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից զորամասերին է նվիրել համակարգչային եւ կենցաղային տեխնիկա։




























