Հուլիսի 3-ին Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռ գյուղի մոտակայքում 45 և 58 տարեկան տղամարդիկ են կայծակնահարվել:Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը:
Նա հայտնեց, որ դեպքը երեկ է տեղի ունեցել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում: Տուժած հովիվներից մեկը դուրս է գրվել, մյուսի վիճակը ծանր է:
Համայնքապետի խոսքով` ամիսներ առաջ եւս կայծակնահարության դեպք է գրանցվել իրենց շրջանում, որի հետեւանքով քաղաքացի է մահացել:





























