Bloomberg-ը նշել է COVID-19-ի դեմ բնակչության պատվատումների տոկոսով առաջատար երկրներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Գործակալության հետազոտության համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները առաջատարն է դարձել՝ գերազանցելով Սեյշելյան կղզիները: ԱՄԷ-ում արվել է 15,5 միլիոն պատվաստում, ինչը բավարար է երկրի բնակչության 72,3 տոկոսը COVID-19-ից պաշտպանելու համար:  

Սեյշելյան կղզիներում օգտագործվել է պատվաստանյութերի 138,000 չափաբաժին, ինչը պետք է բավարարի բնակչության 71,7 տոկոսին:

Երրորդ տեղում է Բահրեյնը, որտեղ պատվաստվել է բնակչության 69,7 տոկոսը՝ 2,07 միլիոն պատվաստումներով:

Հնգյակում ընդգրկվել են նաեւ Մալթան (683 հազար չափաբաժին, պատվաստվածների 69,1 տոկոսը) եւ Կայմանյան կղզիները (89,6 հազար չափաբաժին, պատվաստվածների 68,9 տոկոսը):