Մակգիլի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ կլիմայի փոփոխության պատճառով մայաների Իցան քաղաքի (այժմ գտնվում է Գվատեմալայի տարածքում) բնակչությունը անընդհատ կրճատվում է: Բնակչության զգալի կրճատման պատճառ են դարձել այնպիսի փոփոխական անբարենպաստ կլիմայական գործոնները, ինչպիսիք են երաշտը եւ չափազանց խոնավ ժամանակահատվածները, հայտնել է Planet-today-ը:

Գիտնականները կիրառել են վերլուծության նոր մեթոդ` հիմնված ստանոլների` կղանքում առկա օրգանական նյութերի ուսումնասիրության վրա: Ուսումնասիրելով տեղի լճի հատակի ստանոլները՝ աշխատանքի հեղինակները կարողացել են պատկերացում կազմել մայաների Իցան քաղաքի բնակչության մասին: Բացի այդ, ուսումնասիրությունը օգնել է պարզել այս վայրերի բնակեցման թվագրումը. պարզվել է, որ Իցանի շրջանում մարդիկ են ապրել 650 տարի ավելի շուտ, քան մինչ այժմ կարծում են:

«Ստանոլների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մայաների թիվը այս վայրերում նվազել է երեք փուլով՝ մ.թ. 90-280 թվականներին, 730-900 թվականների ընթացքում եւ շատ ավելի վաղ` մ.թ.ա. 1350-950 թվականների ընթացքում: Խոսքը երաշտի ժամանահատվածների մասին է, սակայն եղել են նաեւ չափազանց խոնավ ժամանակաշրջաններ եւս, երբ մայաների բնակչությունը կրճատվել է, օրինակ՝ մ.թ.ա. 400-210 թվականների ընթացքում», - ասում են աշխատանքի հեղինակները:

Գիտնականները շեշտում են, որ ժամանակակից մարդկանց համար շատ կարեւոր է իմանալ, որ Երկրի վրա մեզանից առաջ արդեն գոյություն են ունեցել քաղաքակրթություններ, որոնք մեծապես տուժել են կլիմայի փոփոխությունից: Ընդ որում, մայաները կարողացան հարմարվել կլիմայական բացասական գործոններին: