Երկուշաբթի ՕՊԵԿ+-ի բանակցությունների երրորդ փուլի չեղարկումից հետո նավթի համաշխարհային գներն աճում են 2 տոկոսի սահմաններում, հաղորդում է Prime-ը:
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.44 տոկոսով՝ կազմելով 77.5 դոլար, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսների գինը՝ 2.05 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 76.71 դոլար:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ՕՊԵԿ+-ի բանակցությունների երրորդ փուլը չեղյալ է հայտարարվել նավթային գործարքի ժամկետն ապրիլի վերջից մինչեւ 2022 թվականի վերջը երկարացնելու շուրջ սրված տարաձայնությունների պատճառով Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի միջեւ: Արդյունքում, ՕՊԵԿ+-ի քվոտաներն առայժմ մնում են ընթացիկ մակարդակներում:
Դաշինքի՝ հուլիսի 1-ին եւ 2-ին կայացած հանդիպումներն արդյունք չտվեցին այս հարցում ԱՄԷ-ի սկզբունքային դիրքորոշման պատճառով:




























