Անտառների պաշտպանությունն ուժեղացնելու Եվրոպայի ծրագիրը սկանդալ է առաջացրել անտառային արդյունաբերության ներկայացուցիչների, գիտնականների եւ կարգավորող մարմինների միջեւ, գրում է Lenta.ru-ն:

Եվրահանձնաժողովի փաստաթղթի նախագիծն առաջարկում է երեք միլիարդ ծառի տնկում եւ ԵՄ բոլոր երկրներում անտառների վիճակը վերահսկելու նոր տեխնոլոգիաների ներդրում: Միեւնույն ժամանակ, հանձնաժողովը չի հրաժարվում շինարարության մեջ փայտ օգտագործելուց:

Սակայն փայտամշակման արդյունաբերության ղեկավարները դժգոհ են: Նրանք կարծում են, որ նման ծրագրից հետագայում կարող են ավելի խիստ սահմանափակումներ բխել: Այս եզրակացությունները արվել են վերջերս կատարված միջադեպի ֆոնին, երբ ԵՀ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2016-2018 թվականներին սկսել են երկու անգամ ավելի շատ ծառեր հատել:

Իրավիճակը բարդացրել է Հետազոտողների համատեղ կենտրոնի թույլ տված սխալի մասին հետազոտողների մեկ այլ խմբի հայտարարությունը: Փորձագետների կարծիքով, անտառների ամբողջականության զգալի փոփոխությունները մեթոդաբանական սխալների արդյունք են: Նրանք ծառահատումները դասել են ծառերը ոչնչացնող բնական փոփոխությունների շարքին, ինչպիսիք են փոթորիկը կամ երաշտը: