Դուբայի իշխանությունը բացահայտել է նավահանգստում հզոր պայթյունի հանգամանքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Չորեքշաբթի երեկոյան Դուբայի Ջեբել-Ալի նավահանգստում կոնտեյներներից մեկում պայթյունի հետեւանքով հրդեհ էր սկսվել:
Կառավարությունը հայտարարել է, որ տուժածներ չկան, իրավիճակը հսկողության տակ է:
Նավի անձնակազմին հաջողվել է ժամանակին տարհանել:





























