«Թալիբան» շարժումը երաշխավորում է, որ կանանց աշխատանքի եւ կրթության իրավունքները կհարգվեն, քանի դեռ դրանք չեն հակասում իսլամին, «ՌԻԱ Նովոստի»-ն հայտարարել է «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք բազմիցս հայտնել ենք մեր դիրքորոշումը կանանց իրավունքների վերաբերյալ: Չգիտեմ, թե ինչու հարցը մի կողմից շատ հետաքրքիր է թվում, իսկ մյուս կողմից՝ շատ թաքնված: Մենք մահմեդական ենք, եւ այն իրավունքները, որոնք իսլամը տվել է կանանց, երաշխավորված են: Դա մեր պատասխանատվությունն է, եթե դա կրթության կամ աշխատանքի իրավունք է կամ որեւէ այլ բան: Եթե դա չի հակասում իսլամին, մեր ազգին եւ երկրին, մենք այդ առումով խնդիր չունենք: Մենք դա ասել ենք ոչ մեկ անգամ»,- ասել է Նաիմը:





























