Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Կամարիս համայնքում մեկնարկել են խմելու ջրագծերի կառուցման աշխատանքները:

Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագրի շրջանակում արդիականացվում է 1-ին և 3-րդ փողոցների խմելու ջրի համակարգը (շուրջ 1200գծ/մ), ինչի արդյունքում համայնքում կլուծվի մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիր։

Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 55% / 45% համաֆինանսավորմամբ: