Սեւ ծովում Sea Breeze զորավարժություններին մասնակցող նավերը որոշել են մնալ Բուլղարիայում զորավարժություններին մասնակցելու համար, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ՌՕՈւ կապիտան Սթյուարթ Բաումանը:
Զորավարժություններն անցկացվում են հունիսի 28-ից հուլիսի 10-ը սեւծովյան տարածաշրջանում: Զորավարժություններին ներգրավված է 5 հազար զինծառայող, 40 ինքնաթիռ եւ 32 նավ 32 երկրներից:
Այդպիսով, նավերը դեռ որոշ ժամանակ կմնան Սեւ ծովում:





























