Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին ժամանել  է Բագրամի ավիաբազա , հաղորդում է  Tolo News-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Հանին այցի ընթացքում հանձնարարել է անձնակազմ նշանակել Բագրամի բանտի կառավարման համար:

ԱՄՆ ուժերը հուլիսի 2-ին լքել են Աֆղանստանի խոշոր Բագրամ ավիաբազան զորքերի դուրսբերման շրջանակում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը կլքեն Աֆղանստանը մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 11-ը 20-ամյա ներկայությունից հետո: