Ուրբաթ Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ չեն ճանաչում Եվրամիության գնահատականը Brexit-ի կարգավորման ընդհանուր արժեքի շուրջ, որի համաձայն՝ Լոնդոնը պետք է վճարի Բրյուսելին 47,5 միլիարդ եվրո (56,2 միլիարդ դոլար) միության կազմից դուրս գալու համար, եւ համարում է, որ ընդհանուր արժեքը պետք է լինի կառավարության նախնական կանխատեսումների սահմաններում, հաղորդում է Reuters-ը:

«Մենք չենք ընդունում այդ արժեքը: Դա Եվրամիության գնահատականն է, որը նրանք կատարել են իրենց ներքին հաշվետվողական նպատակների համար: Օրինակ՝ դրանում արտացոլված չէ միջոցների մասին տեղեկատվությունը, որոնք ԵՄ-ն պետք է վերադարձնի Մեծ Բրիտանիային, ինչը կհանգեցնի մեր կողմից վճարվելիք արժեքի կրճատմանը»,-նշել է Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցիչը:

«Բոլոր հաշվարկներն իրականացվել են՝ Ելքի մասին համաձայնագրի դրույթների համապատասխան,-ասել է ԵՄ ներկայացուցիչը:-Զեկույցը վերջնական է»:

Սակայն ԵՄ կազմից դուրս գալու համար ենթակա արժեքը Բրիտանիայի իշխանությունների կողմից դեռեւս գնահատվում է 35-39 միլիարդ եվրոյի (48-45—54 միլիարդ դոլար) չափով, ինչպես եւ նախորդ տարիներին: