Պակիստանի հարավ-արեւմուտքում գտնվող Բալուջիստան նահանգի ածխահանքում կիրակի տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մի քանի մարդ է արգելափակվել հանքում, հաղորդել է «Սինհուա»-ն:
Հանքափորներն աշխատում էին Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն Քվետտա քաղաքի Մարվար շրջանի հանքավայրերից մեկում: Զեկույցներում նշվում է, որ պայթյունի պատճառը թունավոր գազի կուտակումն է եղել: Աշխատանքներ են տարվում արգելափակված հանքափորներին փրկելու համար:





























