«ՌոսօբորոնԷքսպորտը»-ը («Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմում) առաջիկա ամիսներին նախագիծ կնախապատրաստի Թուրքիային С-400 զենիթահրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու համար: Այս մասին «MAKS-2021» ավիաշոուի ժամանակ լրագրողներին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը, հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին այս նախագիծը (С-400-ի լրացուցիչ խմբաքանակի մատակարարումը Թուրքիա) կավարտվի», - ասել է Միխեեւը:





























