Գերմանական BMW կոնցեռնը ներկայացրել է 6-րդ սերնդի երկու նոր մոդիֆիկացիաներ` դիզելային եւ բենզինային շարժիչներով: Բացի այդ, բավարական ավտոարտադրողը հաստատել է այդ մոդելի սպորտային M-փաթեթի հայտնվելու հավանականությունը, որի կազմում ընդգրկված են ավելի ագրեսիվ աերոդինամիկ թափքը, ինտերյերի հատուկ ձեւավորումը:
BMW 640d դիզելային սպորքարը սպառազինված է լինելու վեցմխոցանի 3լ աշխատանքային ծավալով շարժիչով` 313 ձիաուժ հզորությամբ, եւ 8 աստիճան փոխանցման տուփով: Այս մեքենան կարող է 100 կմ/ժամ արագություն հավաքել 5.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 250 կ/ժամ է: Առանձնահատկություններից է Eco Pro կոճակը: Մեքենայի ծախսը 5,5 լիտր է 100 կմ-ի համար:




























