Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

ԱՀ նախագահի մամուլի գրասենյակիրց NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները.

-              «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին»,

-              «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

-              «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին»,

-              «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,

-              «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»  օրենքում  փոփոխություն կատարելու մասին»,

-              «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

-              «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

-              «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

-              «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

-              «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

-              «Պետական տուրքի մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին»,

-              «Սնանկության  մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,

-              «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

-              «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,

-              «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

-              «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: