Հուլիսի 23-ին Հայաստանի առանձին հատվածներում գերազանցապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վ:
NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +33+35:
Եղանակը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+31,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +31+33,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +23+28,
Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+29,
Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +23+28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+34,
Արարատում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +34+37,
Արմավիրում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +34+37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +23+28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալենռերում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +26+29,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +30+34:





























