Թաիլանդի ոստիկանությունը ռեզինե փամփուշտներ է կիրառել Բանգկոկում ցուցարարների դեմ, հաղորդում է Reuters-ը:
Ավելի քան հազար ցուցարար է բախվել ոստիկանության հետ:
Նրանք բողոքում են կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու անկարողության եւ տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության դեմ:
Ցուցարարները երթով շարժվել են դեպի վարչապետ Պրայուտ Չան-օչիի տուն՝ պահանջելով նրա հրաժարականը:





























