Հնդկաստանի ազգային հետախուզական գործակալությունը (NIA) ռեյդեր է անցկացրել Քաշմիրում եւ Ջիմուում արգելված «Ջամաատ-ի-Իսլամ» կրոնական կազմակերպության հետ կապված գրեթե 50 վայրում ահաբեկչության ֆինանսավորման մասին ենթադրյալ գործի կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:
Կառավարությունը «Ջամաատ-ի-Իսլամ»-ին մեղադրում է Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինյալներին աջակցելու մեջ, որը գտնվում է մահմեդական Պակիստանի հետ հակամարտության էպիկենտրոնում:
Հնդկաստանի գլխավոր հակաահաբեկչական ստորաբաժանումը հայտարարել է, որ կազմակերպության անդամները բարեգործական նպատակներով միջոցներ են հավաքել երկրի ներսում եւ արտերկրում, սակայն դրա փոխարեն գումարն օգտագործվել է բռնի եւ անջատողական գործունեության համար:
«JeI-ի հավաքած միջոցները փոխանցվում են նաեւ արգելված ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսիք են «Հիզբ-ուլ-մոջահիդին», «Լաշքար-է-Թայբա»-ն եւ այլք` JeI-ի լավ կազմակերպված կադրային ցանցերի միջոցով»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:





























