Արջի քոթոթը պատահաբար մտել է Լոս Անջելեսի մթերային խանութ։ Միջադեպը տեղի է ունեցել Ralph’s մթերային խանութում, որը գնտվում է Լոս Անջելեսի մերձակա Փորթեր Ռանչ շրջանում։
Դերասանուհի Թիշա Քեմփբելը հրապարակել է արջուկի տեսանյութը՝ ասելով, որ պարզապես պատահաբար մտել էր խանութ եւ տեսել նրան։
Տեսանյութում երեւում են այլ գնորդներ, որոնք շատ անտարբեր են այն ժամանակ, երբ արջուկն անցնում է խանութի մուտքով։
Արդյունքում՝ խանութի աշխատակիցներին հաջողվել է դուրս հրավիրել անկոչ հյուրին։





























