Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բաուզերը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստված դեռահասներին անվճար Apple AirPods ականջակալներ բաժանելու մասին, գրում է Ferra-ն:

Խոսքը 12-17 տարեկան երեխաների մասին է, ովքեր ստացել են պատվաստանյութի առաջին դեղաչափը նահանգի որոշ ավագ դպրոցներում: Ինչպես գրում է Gizmodo-ն, որպես գործընթացում դեռահասներին ներգրավելու լրացուցիչ միջոց, յուրաքանչյուր շաբաթ  iPad-ից եւ ականջակալներից բաղկացած 8 հավաքածուի խաղարկություն կանցկացվի, ինչպես նաեւ՝ քոլեջում սովորելու նպատակով 25.000 դոլարի չափով կրթաթոշակի համար:

Դեռահասների պատվաստումը կտեւի 2021 թվականի օգոստոսի 7-ից սեպտեմբերի 30-ը: Ընդ որում, օգոստոսի 30-ին կսկսվեն լրացուցիչ մրցանակների շաբաթական խաղարկությունները: