Հին Եգիպտոսի ստորջրյա քաղաքում ավելի քան 2000 տարեկան մրգի զամբյուղներ են հայտնաբերվել Հնագետները մ.թ.ա. չորրորդ դարի բազմաթիվ հնագույն իրեր են գտել, այդ թվում՝ մրգերով զամբյուղներ եւ հունական խեցեղեն:

Հայտնագործությունները կատարվել են խորտակված հնագույն Տոնիս Հերակլիոն քաղաքի ավերակներում, որը դարեր շարունակ Եգիպտոսի ամենամեծ միջերկրածովային նավահանգիստն էր, մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացին չհիմնադրեց Ալեքսանդրիան մ.թ.ա. 331 թվականին:

Արտեֆակտները հայտնաբերվել են Եվրոպական ստորջրյա հնագիտության ինստիտուտի (IEASM) հետազոտողների թիմի կողմից` ֆրանսիացի ծովային հնագետ Ֆրանկ Գոդիոյի գլխավորությամբ:

Նրա խոսքով՝ գտածոներն «անհավանական» էին եւ մրգերով զամբյուղները ձեռք չտված էին մնացել ավելի քան 2000 տարի:

Հյուսած զամբյուղները լցված էին արմավենու մտուղներով եւ խաղողի կորիզներով: Գոդդիոն ենթադրել է, որ պտուղները պահպանվել են, քանի որ տեղադրվել են ստորգետնյա սենյակում, հավանաբար՝ թաղման ենթատեքստով, գրում է The Guardian-ը: