Բելառուսը երբեք դեմ չի եղել Ռուսաստանի հետ սերտագույն միությանը, սակայն ցանկացած միության հիմքը նույն պայմաններն ու հավասարությունն են: Մենք երբեք դեմ չէինք ամենամոտ դաշինքին, բայց մեզ միշտ հեռավորու էին պահում: Այս մասին այսօր «Նախագահի հետ մեծ զրույցի» ընթացքում լրագրողների, հասարակության ներկայացուցիչների, փորձագետների եւ լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն:
«Ցանկացած միության հիմքը նույն պայմաններն են, հավասարությունը»,- ընդգծել է Բելառուսի առաջնորդը:
Նա նշել է, որ երկու երկրների հասարակ քաղաքացիների համար հավասարությունը շատ հարցերում ապահովված է: «Բայց ինչպե՞ս կարելի է ինտեգրվել եւ քայլեր ձեռնարկել, եթե ձեր բնական գազի գները երկու-երեք անգամ ցածր են, քան Բելառուսում»,- դժգոհել է Լուկաշենկոն: «Ցանկացած ինտեգրում՝ առանց պետական ինքնիշխանության կորստի»,- ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ անցած տարվա իրադարձությունները շատ բան ցույց տվեցին եւ Բելառուսին ու Ռուսաստանին մղեցին ավելի ակտիվ համագործակցության: «Երջանկություն չկար բայց դժբախտությունը օգնեց: Մենք մնացինք մենակ՝ Բելառուս եւ Ռուսաստան: Որովհետև այդ հարվածը հասցվեց Բելառուսի միջոցով, ինչպես միշտ եղել է՝ Ռուսաստանի սրտի մեջ»:





























