Հարավկորեական արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Samsung-ի դե ֆակտո առաջնորդը պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի, ինչը կմեղմի ղեկավարության հնարավոր վակուումի մտավախությունը կոնգլոմերատում, հաղորդում է AP-ն:
Forbes-ի վարկածով աշխարհի 188-րդ ամենահարուստ մարդը՝ 12.4 մլրդ դոլար կարողությամբ Լի Ժյե Յոնը, ներկայումս երկուսուկես տարվա ազատազրկում է կրում կաշառակերության, յուրացման եւ կոռուպցիայի հետ կապված այլ հանցագործությունների համար, որոնց հետեւանքով հրաժարական տվեց Հարավային Կորեայի նախկին փոխնախագահ Պակ Կըն Հեն:
Բայց ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ բիզնեսի ղեկավարների կողմից նրա վաղաժամկետ ազատման մասին կոչերը վերջին ամիսներին ակտիվացել են Հարավային Կորեայի տնտեսության վրա կորոնավիրուսային համավարակի ազդեցության մտահոգությունների ֆոնին:
Արդարադատության նախարար Պարկ Բոմ Քեն ասել է, որ Լին «պայմանական վաղաժամկետ ազատվածների թվում էր՝ հաշվի առնելով երկրում տնտեսական իրավիճակը երկարատեւ կորոնավիրուսային համավարակի պատճառով»: Որոշումը կայացվել է «տարբեր գործոնների, այդ թվում՝ հասարակական կարծիքի եւ բանտում նրա վարքագծի հիման վրա»:





























