Nai-Supporting Open Media գործակալությունը հայտարարել է, որ աֆղանստանցի լրագրողները լուրջ սպառնալիքի են բախվել հակամարտության շրջաններում:

Նրան դադարում են աշխատել շրջաններում, որոնք վերահսկվում են թալիբների կողմից, հաղորդում է Ariana News-ը: Դա տեղի է ունենում Թալիբանի եւ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի միջեւ մարտերի ֆոնին:

Գործակալության հաղորդմամբ՝ որոշ լրագրողներ լքել են Թալիբանի  գրավված շրջանները:

Քաբուլում օրերս սպանվել է «Պակտիա Գագ» ռադիոկայանի ղեկավար Թոֆան Օմերին:

Հարձակման մասին որեւէ մանրամասն չի հաղորդվում, եւ ոչ ոք դեռ չի ստանձնել հարձակման համար պատասխանատվությունը: