Բրիտանացի արքայազն Էնդրյուի դեմ հայց է ներկայացվել սեռական բռնության մասին, հաղորդում է CBS-ը:
Նրա դեմ հայց ներկայացրած կինը պնդում է, որ իրենց սեռական ստրկության է վաճառել հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնը:
Բողոքում նշվում է, որ Յորքի դուքսը՝ Եղիսաբեթ թագուհու որդին, բռնաբարել եւ ծեծի է ենթարկել նրան 20 տարի առաջ, երբ նա 17 տարեկան էր:
Արքայազնը հայտարարել է, որ չի հիշում այդ կնոջ հետ հանդիպումը եւ հերքում է սեռական բռնության մասին հայտարարությունը:
61-ամյա Էնդրյուն ամենահայտնի մարդկանցից է, ով կապ է ունեցել ֆինանսիստԷփշթեյնի հետ, ով 2019 թվականին մեղադրվել էր տասնյակ կանանց ու աղջիկների սեռական շահագործման մեջ:
Էփշթեյնն ինքնասպան է եղել 2019 թվականին Մանհեթենի բանտում:



























