Շվեյցարիայի ոստիկանությունը Ցյուրիխի կենտրոնում ցրել է կլիմայի ակտիվիստներին, հաղորդում է Reuters-ը:

Տասնյակ մարդիկ արգելափակել են Շվեյցարիայի խոշոր բանկերի գրասենյակները՝ ի նշան հանածո վառելիքի արտադրության հարցով նախագծերի ֆինանսավորման դեմ:

Շվեյցարիայի ոստիկանությունը հայտարարել է, որ խաղաղ ակցիայի ժամանակ մոտ 30 մարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ հրաժարվել է դադարեցնել ցույցը: