Բանգկոկի իշխանությունները մոբիլիզացրել են 750 սպա նախատեսված ցույցի նախօրեին։ Ցույցին մասնակցելու են ավտոմեքենաների շարասյուներ Բանգկոկի կենտրոնում, տեղեկացնում է The Bangkok Post-ը։

«Ցանկացած հավաք կամ բողոքի ցույց, որոնք կարող են հանգեցնել [կորոնավիրուսի] տարածմանը, արգելված է արտակարգ դրության մասին օրենքով»,- լրագրողներին ասել է Բանգկոկի ոստիանության պետի տեղակալ Փոլ Գեն Փիյա Թավիչայը։

Անցած հանգստյան օրերին ավելի քան հազար հակակառավարական ցուցարարներ բախվել են ոստիկանության հետ։