Հնդկաստանն իր քաղաքացիներին դուրս բերելու համար ռազմական ինքնաթիռ է ուղարկել Աֆղանստան, հաղորդում է Reuters-ը:
Հնդկաստանի կառավարությունը փակել է Մազարի Շարիֆում իր հյուպատոսարանը:
Վերջին օրերին Թալիբան շարժման գրոհայինները գրավել են հյուսիսում, արեւմուտքում եւ հարավում 6 նահանգներ:
Հնդկաստանի «Կոնգրես» ընդդիմադիր կուսակցությունը եւս կոչ է արել տարհանել Աֆղանստանի սիկխական եւ հինդուիստական համայնքները:





























