ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուիլյամ Բեռնսը մեկնում է Իսրայել Իրանի հարցով բանակցությունների համար , գրում է AFP-ը:
Նա կքննարկի Իրանի միջուկային ծրագիրն ու Իրանի գործունեությունը տարածաշրջանում:
Կարիերային դիվանագետ Բեռնսը առանցքային դեր է ունեցել Իրանի հետ ԱՄՆ մերձեցման գործում, որը հանգեցրեց 2015 թվականին միջուկային գործարքի կնքման:





























