Պենտագոնը սեպտեմբերի կեսերից կսկսի ԱՄՆ զինծառայողներից պահանջել COVID-19-ի դեմ պատվաստվել:

Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ պատվաստման պահանջն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 15-ից ոչ ուշ: Ինչպես հաղորդում է CNN-ը, հրամանագիրը վերաբերում է գործող զինվորական ծառայության մեջ գտնվող անդամներին:

«Ես կձգտեմ հասնել պատվաստանյութերը սեպտեմբերի կեսերից ոչ ուշ կամ FDA-ի կողմից պատվաստանյութի լիակատար հաստատումից հետո պարտադիր դարձնելու նախագահի հաստատմանը»,-ասել է նա:

Նշվում է, որ զինվորական ստորաբաժանումները մի քանի շաբաթ ժամանակ ունեն, որպեսզի պատրաստվեն եւ որոշեն, թե քանի չափաբաժին է անհրաժեշտ, եւ ինչպես պետք է իրենք կատարեն պահանջը:

Ավելի ուշ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը «վճռականորեն» պաշտպանում է Պենտագոնի որոշումը:

Պենտագոնի տվյալներով՝ ավելի քան 1 միլիոն զինծառայողներ լիովին պատվաստված են, եւս 237 000-ը ստացել են մեկ չափաբաժին: