Դելտա կորոնավիրուսային շտամը անհնարին է դարձնում բնակչության համար կոլեկտիվ իմունիտետի ձեւավորումը: Նման հայտարարություն է արել Օքսֆորդի խմբի AstraZeneca պատվաստանյութի մշակման խմբի տնօրեն, պրոֆեսոր Էնդրյու Փոլարդը  կորոնավիրուսի հարցով բրիտանական խորհրդարանական խմբին:

«Խնդիրն այն է, որ այս վիրուսը կարմրուկի վիրուս չէ: Եթե ​​բնակչության 95 տոկոսը պատվաստվում է կարմրուկի դեմ, ապա կարմրուկի վիրուսն այլեւս չի կարող փոխանցվել: Դելտա շտամը կվարակի նաեւ պատվաստվածներին»,- գիտնականին մեջբերում է The Guardian-ը:

Փոլարդը նշել է, մարդիկ, ովքեր չեն պատվաստվել, վաղ թե ուշ կհանդիպեն վիրուսին, ոչ մի միջոց չկա՝ դրա փոխանցումը ամբողջությամբ դադարեցնելու համար: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այս պահին խուճապի պատճառ չկա, քանի որ առկա պատվաստանյութերը, չնայած չեն փրկում վարակից, բայց շատ արդյունավետ են COVID-19-ի ծանր ընթացքի դեմ պայքարում:

Նույնիսկ եթե պատվաստումներից հետո հակամարմինների մակարդակը նվազի, մարդու իմունային համակարգը, հավանաբար, տասնամյակների ընթացքում կհիշի պատվաստանյութը եւ որոշակի պաշտպանություն կապահովի, երբ հանդիպի վիրուսին, ասել է Էնդրյու Փոլարդը, փոխանցում է DW-ն: