Կրիպտոարժույթի պլատֆորմը թվային թոքեններում կորցրել է մոտ 600 մլն դոլար հաքերային կիբեռգրոհի պատճառով, տեղեկացնում է Reuters-ը։

Poly Network ապակենտրոնացված ֆինանսական պլատֆորմը (DeFi) հայտարարել է Թվիթերում հաքերային գրոհի մասին եւ հրապարակել մանրամասն տեղեկություն թվային քսակների մասին, որոնց, նրա խոսքով, փոխանցվել են փողեր, մարդկանց կոչ անելով սեւ ցուցակ մտցնել այդ հասցեները։

The Block պարբերականի տվյալներով՝ թոքենների արժեքը Poly-ում նշված քսակներում հայտարարման պահին կազմում էր 600 մլն դոլարից մի փոքր ավելի։

Գողությունը թվում է ամենամեծերից մեկը կրիպտոարժութային շուկաների ամբողջ պատմության մեջ եւ համեմատվում է Տոկիոյի բիթքոինների Coincheck բորսայի թալանման հետ 2018թ.՝ 530 մլն դոլար կրիպտոարժույթով։ Mt. Gox կրիպտոբորսան, որը նույնպես գտնվում է Տոկիոյում, փակվել է 2014թ.՝ կորցնելով կես միլիարդ դոլար բիթքոիններով։

DeFi-ն միակարգ կրիպտոարժութային պլատֆորմներից է, որոնք թույլ են տալիս տրանզակցիաներ առանց ավանդական «բարապանների», ինչպիսին են բանկերը կամ բորսաները։ Poly Network-ը թույլ է տալիս օգտատերերին թոքենները փոխանակել տարբեր բլոկչեյնների միջեւ։

Poly Network-ը նախատեսում է դիմել դատարան եւ կոչ է արել հաքերներին վերադարձնել ակտիվները։