Հարավային Կալիֆոռնիայում սերֆինգի դպրոցի տերը քննիչներին խոստովանել է, որ սպանել է երկու տարեկան որդուն եւ իննամսյա դստերը, որովհետեւ կարծում էր, որ նրանք «մեծանալու են եւ մոնսթր դառնան», տեղեկացնում է ABC7 հեռուստաալիքը։

40-ամյա Մեթյու Թեյլոր Քոուլմանը կալանավորվել է երեքշաբթի, երբ փորձում էր վերադառնալ Միացյալ Նահանգներ Մեքսիկայից այն բանից մեկ օր հետո, երբ երեխաների մարմինները գտնվել էին Ներքին Կալիֆոռնիա նահանգի Ռոսարիտո ռանչոյի մոտ։ Նա երեխաներին տարել էր Մեքսիկա՝ կնոջը չասելով, թե ուր է գնում։

ՀԴԲ ներկայացուցիչներն ասում են, որ Քոուլմանը խոստովանել է, որ երեխաներին սպանել է ստորջրյա որսի հրացանով։ Նա ասել է, որ հավատում է, թե, իբր, երեխաները պատրաստվում էին մեծանալ եւ հրեշներ դառնալ, ուստի ստիպված է եղել սպանել նրանց։ Քոուլմանը պաշտոնական անձանց ասել է, որ «ծանոթացել է Qanon դավադրության տեսություններին եւ կարծում է, որ իր կինը «օձի ԴՆԹ ուներ եւ այն փոխանցել է երեխաներին»։

Մեթյուի խոսքով՝  ինքն իմացել է, որ այդ ամենը ճիշտ չէ, բայց համարել է, որ «դա միակ ելքն էր աշխարհը փրկելու համար»։

 Qanon-ը կոնսպիրոլոգիական շարժում է ԱՄՆ-ում, որն առավել պոպուլյար էր Դոնալդ Թրամփի օրոք։ Տեսության հետեւորդները սկզբից եւեթ համոզված էին, որ ԱՄՆ-ը կառավարում է սատանիստների մի ինչ-որ խորհրդավոր եւ հզոր «խումբ»։