Բրիտանական Պլիմուտում հրաձգության մեջ կասկածվող Ջեյք Դեւիսոնը տառապում էր այն փաստից, որ սիրած աղջիկ չուներ, եւ իրեն համարում էր այսպես կոչված blackpill շարժման հետեւորդ, տեղեկացնում է The Telegraph-ը։
Կռունկավարի 23-ամյա աշակերտ Դեւիսոնը Yоutube-ի տեսանյութերում պատմել է blackpill փիլիսոփայության մասին։ Այդ աշխարհայացքը հիմնված է այն հավատի վրա, որ հակառակ սեռի մոտ հաջողություն ունենալը որոշվում է ծնվելու ժամանակ, գենետիկայով։
Հրաձգությունից մի քանի շաբաթ առաջ կասկածյալը պատմել է, որ «կյանքը հաղթել է իրեն», եւ իր խնդիրներն սկսվել են սիրելի աղջիկ չունենալու պատճառով։ Հուլիսի 28-ի իր վերջին տեսանյութում կասկածյալը պատմել է այն մասին, թե ինչպես է կյանքը մտել փակուղի, քանի որ ինքն ամբողջ ուժով փորձում էր կանանց գրավել կամ նիհարել։
Առնվազն վեց մարդ, ներառյալ կասկածյալը, զոհվել է Պլիմուտում (Անգլիա) զանգվածային հրաձգության հետեւանքով։ Ոստիկանությունն առայժմ չի տեղեկացնում միջադեպի պատճառների մասին, վարվում է հետաքննություն։ Միջադեպը ահաբեկչական չի դիտարկվում, այլ կասկածյալների առկայություն չի ենթադրվում։





























