Ալժիրում ամբոխը ողջ-ողջ հրկիզել է տղամարդուն՝ նրան մեղադրելով անտառային հրդեհների պատճառ դարձած հրկիզման մեջ, հաղորդում է APS-ը:

Ալժիրում անտառային հրդեհների հետեւանքով առնվազն 69 մարդ է զոհվել:

Սպանությունը տեղի է ունեցել Լարբաա Նաթհ Իրատենում, որն ամենից շատն է տուժել հրդեհներից: Զոհվածը 38-ամյա Ջամել Բին Իսմայիլն է:

Amnesty International-ը Ալժիրի իշխանությանը կոչ է արել անհապաղ հետաքննել մահն ու խոստանալ, որ այդ բռնությունն անպատիժ չի մնա: