Չինաստանում հայտարարել են, որ վերահսկողության տակ են առել COVID-ի ամենալուրջ բռնկումը, հաղորդում է AFP-ը:
Պաշտոնյաների խոսքով՝ դելտա շտամով վարակման դեպքեր են գրանցվել 45 քաղաքաներում, վարակվել է ավելի քան 1282 մարդ:
Սակայն վերջին օրերին ամենաթեժ կետերում վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել:
Չինաստանը խստացրել է հակավիրուսային հսկողությունը միջազգային չվերթների եւ բեռնափոխադրումների համար:
Նշվում է, որ գենետիկ սեկվենավորման արդյունքների համաձայն՝ վարակման բոլոր աղբյուրներն արտասահմանցիներ են:





























